ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պուտինը, հնարավոր է, աշխարհի ամենահարուստ մարդն է

Պուտինը, հնարավոր է, աշխարհի ամենահարուստ մարդն է
17.02.2015 | 12:54

Փորձագետները նոր թիվ են նշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարողության համար: Ըստ «Կորեսպոնդենտի»՝ Hermitage Capital ներդրումային հիմնադրամի ղեկավար Բիլ Բրաուդերը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Պուտինին անվանել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա ասել է, որ որոշ մասնագետներ Պուտինին համարում են ամենահարուստ մարդն աշխարհում: Նույնիսկ եթե նա ամենահարուստը չէ, ամենահարուստների թվում է: Կարողության չափ է նշվել 200 մլրդ ԱՄՆ դոլարը: Բացատրելով, թե որտեղից է նման գումար գոյացել՝ փորձագետն ասել է. «14 տարի նախագահելուց հետո՞: Դրանք այն գումարներն են, որ տվել է երկիրը, այն գումարները, որոնք չեն ծախսվել դպրոցների, ճանապարհների, հիվանդանոցների և այլ կարիքների վրա»: Ըստ Բրաուդերի՝ գումարները պահվում են շվեյցարական հաշիվներում, հեչ-ֆոնդերում, Պուտինի մերձավորների կարողությունների տեսքով և այլն:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ